ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Լուիզ Միշիկիվաբոն ընտրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար: Նա Ռուանդայի արտաքին գործերի նախարարն է։
Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի փակման արարողությանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լուիզ Միշիկիվաբոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել 4 տարով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ կազմակերպության նախորդ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը հաջողությամբ ղեկավարել է կազմակերպությունը՝ մեծ ջանքեր ներդնելով կատարված աշխատանքներում: