Թուրքիայում ազատ են արձակել ամերիկացի հոգևորականին. նրա պաշտպանը հայ էր

Թուրքական դատարանը հաշվել է Ռիչարդ Բրանսոնի կալանքի տակ անցկացրած ժամկետն ու հանել է նրա խափանման միջոցները, այդ թվում՝ արտասահման մեկնելու արգելքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկացի հոգևորական Ռիչարդ Բրանսոնին ազատ են արձակել Թուրքիայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոտսին։

Թուրքական Իզմիրի դատարանը հոգևորականին երեք տարի ու 15 ազատազրկման է դատապարտել ու ազատել է տնային կալանքից։

Դինքի հայ փաստաբանը Թուրքիայում պաշտպանում է ձերբակալված ամերիկացի հոգևորականի շահերը

Դատարանը հաշվել է Ռիչարդ Բրանսոնի կալանքի տակ անցկացրած ժամանակն ու հանել է նրա խափանման միջոցները, այդ թվում՝ արտասահման մեկնելու արգելքը։

Հոգևորականին ազատ արձակելու մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հոգևորական Բրանսոնին հենց նոր ազատ արձակեցին։ Շուտով նա կլինի տանը», - ասել է Թրամփը։

Թուրքերը ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին պահում էին 2016 թվականի աշնանից` Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ ընկերությանը օգնելու նաև երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը սատարելու մեղադրանքով։ Բրանսոնը հերքում էր մեղադրանքներն ու դրանք «ամոթալի ու զզվելի» է անվանում։