«Մենք վերադարձանք Զվյոզդնի»․ Ռոգոզինն ասել է՝ երբ «Սայուզի» անձնակազմը կրկին կթռչի

Միջազգային էքսպեդիցիան մեկնել է Միջազգային տիեզերական կայան դեռ նախորդ հինգշաբթի, Բայկանուր տիեզերական թռիչքների կայանից, սակայն անհեթեթ իրավիճակի պատճառով այն ստիպված վթարային վայրէջք է կատարել Ղազախստանում։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Տիեզերագնացներ Ալեքսեյ Օվչինինի  ու Նիկ Հեյգի «Սոյուզ» նավի անձնակազմի հաջորդ թռիչքը նախատեսված է 2019 թվականի գարնանը։ Այս մասին Twitter –ի իր էջում գրել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։

«Մենք վերադարձանք Զվյոզդնի։ Տղաներն անպայման կթռչեն։ Նախատեսում ենք հաջորդ տարվա գարնանը», - գրել է նա։

Ռոգոզինը նաև լուսակար է հրապարակել Օվչինինի ու Հեյգի հետ։

«Հասկանալի է անմիջական պատճառը. բախում է տեղի ունեցել կողային տարրերից մեկում, որը առաջին աստիճանի մաս է։ Փաստացի առաջին և երկրորդ աստիճանների բաժանման արանքում շփում է տեղի ունեցել»,–ասել է «Ռոսկոսմոսի» գործադիր տնօրեն Սերգեյ  Կրիկալովը լրագրողների հետ զրույցում։

«Ռոսկոսմոսի» ղեկավարը պարզաբանել է, որ վթարի պատճառների հետաքննության պետական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները  կստացվեն հոկտեմբերի 20-ին։