ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հաստատել են 2019թ. երկկողմ համագործակցության պլանը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առանձին հանդիպում են ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 Հոկտեմբեր — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ նիստի ընթացքում ստորագրվել են 20-ից ավելի որոշումներ` պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ուղղությամբ:

Ո՞ր դեպքում Հայ-ռուսական զորախումբը կմասնակցի արցախյան հակամարտությանը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն առանձին հանդիպման ընթացքում հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև 2019թ. երկկողմ համագործակցության պլանը:

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի ծրագրի շրջանակներում Դավիթ Տոնոյանն առանձին արարողակարգային հանդիպում է ունեցել նաև Ուզբեկստանի պաշտպանության նախարար Աբդուսալոմ Ազիզովի հետ: