Վարչապետը հանդիպել է ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ

Премьер-министр Армении Никол Пашинян ответил на вопросы журналистов (8 сентября 2018). Москвa
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական ուժերի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ։

Встреча премьер-министра Никола Пашиняна и председателя партии Процветающая Армения Гагика Царукяна (8 октября 2018). Еревaн
Կառավարությունը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրի տեքստը

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները:

Հիշեցնենք` մինչ այդ վարչապետը հանդիպել էր նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ավարտին ստորագրվել էր հուշագիր` 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։