Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին

ՀՀ ժողովրդական արտիստը տոնում է իր ծննդյան 90 ամյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Ժողովրդական արտիստ, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը շնորհավորանքներ է ստանում 90–ամյա հոբելյանի կապակցությամբ։

Նրա հետ հեռախոսազրույց է ունեցել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և շնորհավորել նրան ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել Ջիվան Գասպարյանի արվեստը և նրա մեծ ներդրումը հայ ազգային երաժշտության հանրահռչակման գործում, նրան մաղթել առողջություն և հաջողություններ:

Հայ ամազոնուհին և Ջիվանի դուդուկը. թուրքերից վրեժ առած նախատատը ոգեշնչում է Շերինյանին

Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։

90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։

Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»,–գրել է Փաշինյանը։

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 928թվականին։ Նա դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը վաղ էր մահացել, իսկ հայրը Երկրորդ Համաշխարհային Պատերազմումզինվոր է եղել։ Այդ պատճառով էլ նա մեծացել է որբանոցում։

Դուդուկսկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց ուսանելու։