Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երկրների թվային տնտեսության համար հարթակ կստեղծի

Երևանը Ֆրանկոֆոնիայի երկրների թվային տեխնոլոգիաների ու տնտեսական ինտեգրացիայի ֆորումներ կհյուրընկալի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երկրների համար թվային տնտեսության հարթակ կստեղծի։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Հայաստանը առաջիկա երկու տարվա ընթացքում OIF-ի նախագահ երկիր կդառնա։ Այդ ժամանակաշրջանում հանրապետությունն իր վրա կվերցնի կրթության զարգացման, մշակույթի աջակցման ու տնտեսության զարգացման մի շարք նախաձեռնություններ։

Լուիզ Միշիկիվաբոն դարձավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը

Մասնավորապես, Հայաստանը նախաձեռնում է նախարարների խորհրդի ստեղծում, որը պատասխանատու է լինելու անդամ երկրների թվային տնտեսության համար։ Այն նաև Երևանում կանցկացնի թվային տեխնոլոգիաների ֆորում, որի նախագահը կլինի Բենինը։

«Բացի այդ մենք տնտեսական ինտեգրացիայի ֆորում կանցկացնենք, որն Ֆրանկոֆոնիայի գործնական շրջաններին ավելի լավ կծանոթացնի մեր տարածաշրջանի տնտեսական տարածքին», — ասաց Մնացականյանը։

Նա հաջող աշխատանք մաղթեց OIF ընտրված գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին Ռուանդայից ու շնորհակալություն հայտնեց նրան նախորդող Միկաել Ժանին Կանադայից։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանել են 38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: