Ֆրանկոֆոնիան մտնում է ԱՄՆ ու հեռանում է Սաուդյան Արաբիայից․ գագաթնաժողովի ամփոփում

Ֆրանկոֆոնիայի ընտանիք են մտել Իռլանդիան, Մալթան, Գաբիան ու ամերիկյան Լուիզիանա նահանգը։ Սաուդյան Արաբիայի թեկնածությունը չընդունվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Երևանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գագաթնաժողովը։

Գագաթաժողովին ընտրեցին կազմակերպության նոր գլխավոր քարտուղարին. Կանադայի ներկայացուցիչ Միկաել Ժանին փոխարինեց Ռուանդայի նախկին արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն։

Ադրբեջանը` Ֆրանկոֆոնիայում․Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի պատասխանը

Բացի այդ, որոշում  կայացվեց, որ OIF որպես դիտորդ են մտնելու նոր` չորս երկիր ու տարածք։ Երեք նոր անդամ–երկրները Իռլանդիան, Մալթան ու Գամբիան են։ Իսկ տարածքը՝ ամերիկյան Լուիզիանա նահանգն է։

Իտալիայի ու Աֆրիկայի միջև Միջերկրական ծովում գտնվող Մալթայում ֆրանկոֆոն փոքրամասնություն կա (հիմնականում` միգրանտներ Աֆրիկայից)։ Գամբիան անգլոֆոն երկիր է, որն ապրում է ֆրանկոֆոն հարևանների շրջապատում։ Իսկ Լուիզիանան Ֆրանսիայի մեծ գաղութն է` ֆրանսերենի ու ֆրանսիական մշակույթի հին ավանդույթներով։

Բայց OIF երկրները չընդունեցին Սաուդյան Արաբիայի` կազմակերպությանը միանալու հայտը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումներն այդ երկրում։

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երկրների թվային տնտեսության համար հարթակ կստեղծի

Նշենք, որ Սաուդյան Արաբիան չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունն ու պաշտոնական Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։ Զուգադիպությամբ (առանց Հայաստանի հետին մտքի) այդպիսի պահվածքն անպատիժ չմնաց։ Հատկապես, որ հաջորդ երկու տարվա ընթացքում` մինչ Թունիսում կայանալիք գագաթնաժողովը, Հայաստանը OIF նախագահն է լինելու։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ժամանել են 38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մի քանի միջոցառում անցկացվեց․ գործնական ֆորում, ցուցահանդեսներ ու համերգներ, Ֆրանկոֆոնիայի երկրների ու տարածաշրջանների ցուցադրում։