«Մենք կիսով չափ հայրենակից ենք». Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահը ժամանել է Հայաստան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. «Հայաստանը մեզ համար շատ թանկ երկիր է: Հայերը կերտել են Ֆրանսիայի պատմությունը, մենք, կարելի է ասել, կիսով չափ հայրենակիցներ ենք»,-

 24news.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

«Շատ ուրախ եմ այսօր ժամանել Հայաստան, Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Հայաստանը մեզ համար շատ թանկ երկիր է: Հայերը կերտել են Ֆրանսիայի պատմությունը, մենք, կարելի է ասել, կիսով չափ հայրենակիցներ ենք, և հայերը կազմում են մեր պատմության և հպարտության բաղադրիչ մասը: Շատ ուրախ եմ, չնայած որ վշտացած եմ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նշեմ նաև, որ սա շատ կարևոր գագաթաժողով է, և առաջիկայում սպասվում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը»,-ասել է Մակրոնը 24news.am-ին տված բացառիկ հարցազրույցում:

Ֆրանսիայի նախագահն ու նրա տիկին Բրիդջիթ Մարի-Կլոդ Մակրոնը Հայաստան են ժամանել չորեքշաբթի ուշ երեկոյան: Մակրոնը և ևս 26 երկրի ղեկավար ու շուրջ 80 երկրի ներկայացուցիչներ մասնակցում են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին: