Արցախում մահացած զինվորի հարազատները դեպքի բազմակողմանի ուսումնասիրություն են պահանջում

Արցախի՝ Մարտունիի զորամասերում մեկում օրեր առաջ զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատները հանդես են եկել բողոքի ակցիայով: Նրանք հավաքվել են Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում ու ներկայացրել բողոքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 Հոկտեմբեր — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ըստ  պաշտոնական տվյալների, հոկտեմբերի 2-ին ՀՀ Զինվորական քննչական վարչության տարածած հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 1-ին, ժամը 10:50-ի սահմաններում, Արցախի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վնասվածք, տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Սա պաշտոնական հաղորդագրությունն է, որում տեղ գտած ձեւակերպման, զինվորի ծնողները համաձայն չեն: Նրանց պնդմամբ` զինվոր Գեւորգ Հարոյանին նախ դաժանաբար ծեծել, հետո՝ սպանել են:

Սա հոկտեմբերի 2-ի պաշտոնական հաղորդագրությունն էր, որում տեղ գտած ձեւակերպմանը, զինվորի ծնողները մեղմ ասած  համաձայն չլինելով՝ իրենց բողոքն ու ապացույցները ներկայացրին լրատվամիջոցներին: Նրանց պնդմամբ` զինվոր Գեւորգ Հարոյանին նախ դաժանաբար ծեծել, հետո՝ սպանել են:

Акция протеста родственников недавно скончавшегося военнослужащего Геворга Казаряна (11.10.2018) Гюмри

Բողոքից  հետո,  շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ, հոկտեմբերի 5-ին  առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բացի այդ, իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Акция протеста родственников недавно скончавшегося военнослужащего Геворга Казаряна

Գևորգի քեռին՝ Արմեն Բեգլարյանը լրագրողներին ներկայացնելով ընտանիքի պահանջը,  փաստում է՝ տղայի վրա եղած կապտուկները խոսում են ոչ թե ինքնասպանության, այլ սպանության փաստի մասին: Ավելին, Գևորգի մայրն՝ Արմինեն դեպքից 1 օր առաջ է եղել զորամասում ու անձամբ տեսել որդու կապտուկները, սակայն որդին, ծնողների խոսքով, վախից ելնելով, չի թողել մորը դիմել հրամանատարությանը, ավելին, ստիպված է  եղել ծնողների համար  նախատեսված հատուկ մատյանում միայն լավ խոսքեր գրել զորամասի մասին:

«Մայրը, որ այցելել էր Գևորգին դեպքից մի օր առաջ, տեսել է աչքի կապտուկները, ասել է կմտնեմ հրամանատարի մոտ, Գևորգն ասել է՝ մամա ջան, էդպիսի բան չանես, խրամատ էինք փորում աչքս դրանից է  կապտել։ Էդ վայրկյանին քրոջս մատյան են բերել, որ ծնողը կարծիք գրի զորամասի մասին։ Այդ պահին Գևորգը, որն ընդհանրապես վախ չուներ, մորը խնդրել է՝  մամ ջան, ցավդ տանեմ, մենակ լավ բաներ գրի, գրի, որ գոհ ու շնորհակալ ես »,-պատմեց տղայի քեռին՝  հավաստելով, իրենք շատ փաստեր ունեն, տղան շատ էր բողոքել այդ վաշտից:

Հարազատները պահանջում են դեպքի բազմակողմանի ուսումնասիրություն ու գնալու են մինչեւ վերջ, որպեսզի մեղավորները պատժվեն: Հարազատները օրերս նաեւ բաց նամակով դիմել էին  ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հարազատները  կշարունակեն բողոքի ակցիաները մինչև չբացահայտվի  տղայի  մահվան իրական պատճառները և  մեղավորները չպատժվեն: