Փելեշյանը մրցանակ բերեց գործընկերոջը. «ՏԷՖԻ Համագործակցությունը» ամփոփեց արդյունքները

Հայ ռեժիսոր Հայկ Օրդյանի «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմն արժանացել է մրցանակի Ուզբեկստանում կայացած «ՏԵՖԻ Համագործակցություն» միջազգային հեռուստատեսային փառատոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Տաշքենդում ամփոփել են «ՏԵՖԻ Համագործակցություն» փառատոնի արդյունքները, որն անցկացվում է 2011թ-ից հետխորհրդային տարածության երկրներում:

Հայաստանը հաղթողների շարքում․ ամփոփվել են «ՏԵՖԻ-Համագործակցություն» փառատոնի արդյունքները
«Հայրենիքի կերպարը. Ժամանակ, վայր, ճակատագիր» ընդհանուր թեմայի տակ փորձագետների դատին են հանձնվել 13 աշխատանքներ 12 երկրներից:

Դա Հայկ Օրդյանի երկրորդ «ՏԵՖԻ»-ն է:

Հիշեցնենք, որ 2012թ-ին ռեժիսորի «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» լիամետրաժ վավերագրական ֆիլմն արժանացել է «ՏԵՖԻ Համագործակցություն» մրցանակի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է ոչ միայն շնորհավորել դափնեկրին, այլ նաև զրուցել նրա հետ:

- Ինչպե՞ս է որոշվել կրկնել 6-ամյա վաղեմության հաջողությունը և կրկին մասնակցել «ՏԵՖԻ Համագործակցություն» փառատոնին:

— Դա Հայկական երկրորդ հեռուստաալիքի տնօրինության որոշումն էր: Ես դրա հետ ոչ մի կապ չունեմ:

- Շատերն ասում են, որ ձեր ֆիլմի հերոսի՝ Արտավազդ Փելեշյանի յուրահատուկ բնավորության պատճառով նրա հետ դժվար է ընդհանուր լեզու գտնելը:

— Սկզբից ինձ և նախագծի համահեղինակ Նաիրա Փայտյանի համար բարդ էր: Բայց հետո, երբ նա արդեն տեսավ պատրաստ ֆիլմը, նրա վերաբերմունքը փոխվեց: Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես դա տեղի ունեցավ, բայց մեր միջև ջերմ հարաբերությունները և հոգևոր մտերմությունը մինչև հիմա պահպանվում են, և դրանք ինձ համար շատ թանկ են:

- Դուք կինոարտադրող եք: Ինչպե՞ս է ձեզ մոտ ծնվում հասկացումը, թե ում համար է նախատեսված այս կամ այն ֆիլմը. հեռուստատեսության, մեծ էկրանի, թե փառատոների:

Փելեշյանի «Բնակիչները» շրջագայում է աշխարհով մեկ

— Ես միշտ փորձում եմ գտնել միջինը հեռուստատեսային ձևաչափի և մեծ էկրանի միջև:

Իհարկե, կան զուտ հեռուստատեսային ֆիլմեր, և իմաստ չունի այդ նախագծերը ցույց տալ կինոթատրոններում: Բայց կան ֆիլմեր, որոնց դեպքում կապ չունի, թե որտեղ են ցուցադրվում՝ հեռուստատեսությամբ, թե մեծ էկրաններին:

Մրցանակի հաղթողների շարքում են Բելառուսը, Ղրղըզստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուզբեկստանը, Էստոնիան և Ուկրաինան: Արարողությունը վարել են Արինա Շարապովան և Անդրեյ Մալախովը:

Sputnik լրատվական գործակալությունը և ռադիոն փառատոնի ինֆորմացիոն հովանավորն էր: