Մարությանը 1 մլրդ 700 մլն դրամ ծախսը կրճատել է հասցնելով 300 մլն դրամի

Հայկ Մարությանը, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը և անցել իր պարտականությունների կատարմանը. «Հրապարակ»
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. «Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը թեև դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել՝ այն կկայանա հոկտեմբերի 13-ին, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը և անցել իր պարտականությունների կատարմանը։

Հայկ Մարությանը պատմեց, թե երբ փողկապ կկապի և ինչ թերություններ կշտկի Երևանում

Առաջին գործերից մեկը, մեր տեղեկություններով, եղել է Երևանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։

Մեզ ասացին, որ տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված եղել, Մարությանը միջոցառումների մեծ մասը «քենսըլ» է արել՝ ծախսերը կրճատելով մինչև 300 միլիոն դրամի։ Նա ավելի շատ կրճատելու ցանկություն է ունեցել, սակայն փողի մի մասն արդեն ծախսված է եղել, պայմանագրերը՝ կնքված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում: