ՌԱԴԻՈ

Սանոսյան. «Կադրային ջարդ չի լինելու, բայց որոշ մարդիկ կփոխվեն»

Գեղարքունիքի մարզպետը խոստանում է կադրային ջարդ չանել, բայց կադրային փոփոխություններ անելու է։
Sputnik
Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզն ունի մարզի համաչափ զարգացման, արտագնա աշխատանքի ու բնապահպանական խնդիրներ։ Լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ, բնապահպանության նախկին փոխնախարար Գնել Սանոսյանը` հավաստիացնելով, որ փորձելու է լուծել բոլոր այդ խնդիրները։

«Գեղարքունիքի մարզում մի շատ դրական բան կա` արտագնա աշխատանքի մեկնողների առնվազն 90 տոկոսը վերադառնում է։ Այսինքն` աշխատանքի են գնում, իրենց աշխատած գումարները բերում են մարզ»,– ասաց մարզպետը` միաժամանակ նշելով, որ իրենց նպատակը տեղում աշխատատեղեր ստեղծելն ու արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազեցնելն է։

Գեղարքունիքի մարզպետը խոստանում է նաև, որ կադրային ջարդ չի անելու, բայց կադրային փոփոխություններ կլինեն։