Emmenez-moi. Ազնավուրի կարևոր ուղերձը Երևանից Ֆրանկոֆոնիայի հյուրերին

Ազնավուրն ասել է խոսքեր, որոնք կարևոր են բոլոր մարդկանց համար՝ խոսքեր սիրո մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում 84 երկրների հյուրերը ծանոթացել են Շառլ Ազնավուրի յուրահատուկ ժառանգության հետ:

Հյուրերը, տասնյակ երկրների առաջնորդները լսել են «Emmenez moi» երգի սկիզբը, որը պատմում է ճանապարհորդությունների կարոտի մասին:

Դրանից հետո էկրանից հյուրերին է դիմել հենց մեծ շանսոնյեն՝ Երևանում իր տան պատշգամբից: Այդ տունը հիմա դարձել է նրա թանգարանը:

«Սերը… Սերն իմ ընտանիքի, իմ ընկերների, իմ հանդիսատեսի հանդեպ: Սերը մարդկանց հանդեպ, ինչ ազգություն, կրոն և մաշկի գույն ունենան… Սեր մարդկության հանդեպ», — դա դարձել է Ազնավուրի յուրահատուկ ուղերձը հանդիպման հյուրերին, որին նա արդեն չէր կարող մասնակցել: Բայց ամեն դեպքում մասնակցել է մնացածից շատ…

Այս երգի տակ Ֆրանսիան հրաժեշտ է տվել իր կուռքին ազգային արարողության ժամանակ…