Ատոմ Մարգարյան
© Sputnik
ՀՀ վարչապետի գրառման մեջ նշված բանկային ցուցանիշներում գերակշռում է ավանդային հաշիվների ծավալների աճը: Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի համոզմամբ դրանցում հիմնական բաժինը իրավաբանական անձանց ավանդներն են:
«Դա նշանակում է, որ ներդրողները ներդրումների հարցում վերապահումներ ունեն, և այլընտրանքը, թերևս, բանկում այդ միջոցները պահելն է` մինչև կգան լավ ժամանակներ»,- ասում է տնտեսագետը:
Իսկ լավ ժամանակների սպասումը, Ատոմ Մարգարյանի համոզմամբ, պայմանավորված է ընթացիկ քաղաքական իրավիճակով` կառավարություն-խորհրդարան պայքար, արտահերթ ընտրությունների, նոր խորհրդարանի ու նոր կառավարության ձևավորման սպասումներ: