«Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի պայմանավորվածությունը». Ղարամյան

Հակառակորդն առաջնագծում շներին է թիրախավորում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 Հոկտեմբեր — Sputnik. «Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը». ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:

Նա հրապարակել է հակառակորդի կրակոցից առաջնագծում վնասված շան լուսանկարները:

Ранненый пес после обстрела снайперской винтовкой с азербайджанской стороны

Կա՛մ նկարներից մեկի դաժանության համար, կա՛մ պայմանավորված ադրբեջանցիների բողոքներով Ֆեյսբուքը մի քանի ժամ հետ արգելեց գրառման ներառումը մամուլի հրապարակումներում (թաքցրեց գրառման embed կոդը) և մշուշապատեց լուսանկարներից մեկը):

«Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից և հողաթմբի վրա բարձրացած շան ուղղությամբ»,- գրել է գեներալ-լեյտենանտ՝ գրառումը վերնագրելով «Անպատասխան կրակ»:

Նա զինվորներին հորդորել է զգոն լինել: