Փաշինյան. Հայաստանում ներդրողների առաջ միայն երկու պայման կդնենք

Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովի փակմանը վարչապետը ելույթ է ունեցել ֆրանսերենով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում ներդրողների առաջ կդրվի երկու պայման։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործարար համաժողովի փակման ժամանակ։

Սև խավիարի արտահանումը ԵԱՏՄ. ֆրանսահայ ներդրողը կարող է բիզնես բացել Հայաստանում

Առաջին պայմանը երկրի օրենսդրությանը հետևելն է, երկրորդը` հարկերը վճարելը։ Այդ դեպքում ներդրողները կարող են անարգել աշխատել Հայաստանում։ Ավելին, նշեց Փաշինյանը, նրանք կարող են պետության տարատեսակ օժանդակության հույս ունենալ։

Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել ոչ միայն քաղաքական առումով։ Այն փոխել է մարդկանց վերաբերմունքը հենց իրենց նկատմամբ, բարձրացրել արժանապատվությունը և երկրում տեղի ունեցող դեպքերի համար պատասխանատվության զգացումը։

Գործարարները` որպես հասարակության անքակտելի մաս, հիմա գիտեն, որ նրանք կախված չեն այս կամ այն պաշտոնյանի քմահաճույքից կամ մոնոպոլիստներից։ Նրանք կարող են հանգիստ զբաղվել իրենց գործով, ընդգծեց վարչապետը։

Այդ գիտակցությունը լիովին համահունչ է Ֆրանկոֆոնիայի արժեքներին` ազատությանը, աջակցությանը և խաղաղ գոյակցությանը, նշեց Փաշինյանը։