Նախագահը ընդունել է ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչներին

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 Հոկտեմբեր — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է Սպարտակ Սեյրանյանին:

Նախագահը կատարում է խոստումը. խորհրդակցություններ Մաշտոց 47-ում

ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցչի հետ քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով եւ Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության անունից Արմեն Սարգսյանն ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին:

Քննարկման առանցքում կրկին եղել են քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Президент Армении Армен Саркисян принял секретаря фракции "Царукян" Ваге Энфиаджяна (10 октября 2018). Еревaн

Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարեւորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում ամրագրված սկզբունքները եւ նշել, որ խմբակցությունը համոզված է, որ բոլոր գործընթացները պետք է լինեն օրինականության շրջանակում, հավասարակշիռ ու տրամաբանված: