Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գործարար համաժողովը։ Համաժողովին մասնակցում են հյուրեր OIF տասնյակ երկրներից, որտեղ գործնական շփման մեջ օգտագործում են ֆրանսերեն։
Համաժողովի բացմանը, որը տեղի է ունենում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ելույթ են ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և OIF գլխավոր քարտուղար Միքայել Ժանը։
Սարգսյանը ելույթի ընթացքում նշեց, որ Հայաստանը կարող է ցույց տալ ոչ միայն քաղաքացիական, այլ նաև տեխնոլոգիական հեղափոխության օրինակ։
Համաժողովի շրջանակում քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը, կայուն զարգացումը, ներդրումները և արտահանումը։