Անդրեյ Ղուկասյան
© Sputnik
Lոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խոստանում է լուծել մարզում կուտակված խնդիրները, այդ թվում`բնապահպանական խնդիր ունեցող պոչամբարների հարցը։
«Այդ պոչամբարներն այլևս ի վիճակի չեն իրենց ֆունկցիան կատարելու և պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի դրանք կամ փակվեն, կամ նորերը բացվեն։ Այնտեղկան այնպիսիք, որոնք կարող են առաջացնել բնապահպանական աղետ»,– ասաց նորանշանակ մարզպետը։
Նա նաև հիշեցրեց, որ Ախթալայի պոչամբարի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով, իսկ դրա լրանալուց հետո կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի դրա հարցի լուծման ուղղությամբ։