Հայաստանում կբացվի համացանցի զարգացման կենտրոն

Հայաստանի բուհերի ուսանող ծրագրավորողները կստանան նոր լաբորատոր սարքավորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում կբացվի համացանցի զարգացման կենտրոն։ Այդ մասին Երևանում Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովի փակման ժամանակ ասաց ֆրանսիացի գործարար, G2iA տեխնոլոգիաների ֆինանսավորման կազմակերպության նախագահ Ֆիլիպ Պուն։

Փաշինյան. Հայաստանում ներդրողների առաջ միայն երկու պայման կդնենք

Կենտրոնը կսատարի ինտերնետ կապի զարգացման նոր նախագծերին։

Ինչպես նշեց ամերիկյան Synopsys կորպորացիայի գլխավոր ինժեներ Երվանդ Զորյանը, ընկերությունը ուսանողներին կներկայացնի նոր հնարավորություներ և տեխնոլոգիաներ ուսուցման համար։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Զորյանը նշեց. «Հայաստանում մենք աշխատում ենք չորս համալսարանի հետ, և մենք կշարունակենք նրանց համար մատակարարել նոր լաբորատոր սարքավորում։ Մուրի օրենքը, որի համաձայն երկու տարին մեկ ինտեգրալ սխեմայի վրա կրկնապատկվում է տրանզիստորների թիվը, շարունակում է գործել։ Իսկ մեզ այդ օրենքն ուղղակիորեն է վերաբերում, քանի որ մենք մասնակցում ենք ինտեգրալ միկրոսխեմաների համար բլոկերի ստեղծմանը։ Այն կյանքի կոչելու համար մեզ պետք են նոր մասնագետներ», – ասաց Զորյանը։