ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Սա խայտառակ իրավիճակ է. բաժանորդների համար գազի գինը չպիտի այսքան բարձր լիներ»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության մեջ առկա խնդիրների մասին:
Sputnik

Ատոմ Մարգարյան
Սա նոնսենս է. սահմանի վրա գազի սակագինը 150$  է 1000 խ/մ-ի դիմաց, բայց գալիս, հասնում է բաժանորդներին 290 դոլարով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես գնահատեց գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Սա խայտառակ իրավիճակ է, որ եղել է տասնամյակներ շարունակ»,- պնդեց տնտեսագետը:

Նա շեշտեց, որ հանձնաժողովի ներկայացուցիչների պնդումները, թե իբր տեխնոլոգիական կորուստները անխուսափելի են, ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում և մեկնաբանեց թե ինչու: