Աշխատանքային օրերը տեղափոխվեցին. երկու շաբաթ օր կլինեն աշխատանքային

ՀՀ կառավարությունը հաստատեց վաղն ու մյուս օրը ոչ աշխատանքային հայտարարելու մասին նախապես հրապարակված որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Կառավարության նիստում այսօր հաստատվեց շուրջ 1 շաբաթ առաջ հայտարարված, բայց պաշտոնական առ այսօր հաստատում չստացած որոշման նախագիծը։

Ֆրանկոֆոնիայի ավանի հանդիսավոր բացումը՝ Sputnik Արմենիայի օբյեկտիվից. լուսանկարներ

Հոկտեմբերի 11-12-ը կառավարությունը հայտարարեց ոչ աշխատանքային օրեր։ Դրա փոխարեն աշխատողներն աշխատանքի կգնան  հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 3–ին:

Կառավարության որոշումը հիմնավորվում է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովի ընթացքում տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք` այս որոշումն ընդունելու համար ՀՀ կառավարությունն անցած շաբաթ ԱԺ–ին առաջարկեց փոփոխություններ կատարել  «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։

Այս փոփոխությունը կառավարությանն իրավունք տվեց աշխատանքային օրերի տեղափոխման վերաբերյալ որոշում կայացնել «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ», քանի որ մինչ այդ նախկին օրենքով կառավարությունը կարող էր աշխատանքային օրերը տեղափոխելու որոշում կայացնել բացառապես տոների ու հիշատակի օրերի դեպքում։