Սարգսյան. «Հեղափոխությունը Վայոց Ձորի մարզ չի հասել»
© Sputnik
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր նշանակումից հետո լրագրողներին խոստացել է հեղափոխությունը հասցնել Վայոց Ձոր։
«Հեղափոխությունը միայն վերաբերմունքի փոփոխությունից արդեն կհասնի մարզ, որովհետև ես չեմ պատրաստվում բնակիչներից մեկ քայլ վեր կանգնել։ Ես բոլորին հավասար եմ։ Իսկ բարեկեցությունը, կյանքի բարելավումը կփորձենք նկատելի դարձնել ամիսների ընթացքում»,– ասաց մարզպետը, ով ծագումով Վայոց Ձորի մարզից է։
Նորանշանակ մարզպետը չթաքցրեց, որ նախկին ՀՀԿ–ական, ապա ԲՀԿ– ական մարզպետի կատարած քայլերը մարզում ոչ ոք չի նկատել, ինչից էլ մարզի բնակիչները դժգոհ են եղել։