Փաշինյանի առաջարկն ընդունվեց. նոր նախարարը նշանակված է

Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանով Գաբրիել Ղազարյանը նշանակվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Երևանը նոր քաղաքապետ ունի. Մարությանը խոստանում է լուծել երևանցիների խնդիրները

Հիշեցնենք` այս նշանակման մասին այսօր կառավարության նիստում նախապես հայտարարել էր ՀՀ վարչապետը։

Փաշինյանն ասել էր, որ Սպորտի ու երիտասարդության նախարարի թափուր մնացած պաշտոնում մտադիր է նշանակել նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին, և արդեն պատրաստել է համապատասխան հրամանագիրը։ Գաբրիել Ղազարյանը նախարար է աշխատել 2014-2016թթ, որից հետո մինչ այսօր սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն է։ Գաբրիել Ղազարյանն անկուսակցական է։