ՌԱԴԻՈ

Պապիկյան. «Երեք նոր մարզպետները կնշանակվեն հաջորդ շաբաթ»

ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների` նորանշանակ ու ապագա մարզպետների մասին հարցերին։
Sputnik
Պապիկյան. «Երեք նոր մարզպետները կնշանակվեն հաջորդ շաբաթ»

Հայաստանի 3 մարզպետի թափուր տեղերը կհամալրվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը` հավելելով, որ նրանց նշանակումները տեղի կունենան կառավարության հաջորդ նիստում։

«Այս պահին թեկնածուներ դեռ չունենք։ Ունենք նշանակված մարզպետներ, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են»,– ասաց նախարարը։

Իսկ այն, որ նորանշանակ բոլոր մարզպետները ՔՊ անդամներ են, նախարարին չի անհանգստացնում, ավելի շատ մտահոգում է նրանց պրոֆեսիոնալ լինելու հանգամանքը։