Հայտնի է, թե ովքեր են կառավարելու Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի մարզերում

Лорийская область
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին ու մաղթեց բեղմնավոր աշխատանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Կառավարության նիստում այսօր 3 նոր մարզպետներ նշանակվենցին։ Վայոց ձորի մարզպետ նշանակվեց ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, Լոռու մարզում` ՔՊ անդամ Անդրեյ Ղուկասյանը, Գեղարքունիքի մարզպետ` բնապահպանության փոխնախարար, ՔՊ անդամ Գնել Սանոսյանը։

Подпись
Հերթը հասավ փոխմարզպետներին. ովքե՞ր ազատվեցին պաշտոններից

Հիշեցնենք`հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՅԴ և ԲՀԿ անդամ մարզպետներին պաշտոնանկ անելու մասին:

Այս հայտարարությունից հետո ՀՀ 6 մարզպետներ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ու Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը։

Արագածոտնի, Արմավիրի ու Սյունիքի մարզերն առայժմ մարզպետներ չունեն։