Արդյո՞ք քաղաքապետ Մարությանը կշարունակի զբաղվել դերասանի իր կարիերայով

Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է` արդյո՞ք շարունակելու է դերասանի կարիերայով զբաղվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Օրենքը չի արգելում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զբաղվել դերասանական կարիերայով։ Այս մասին նորընտիր քաղաքապետն ասաց այսօր Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Հայկ Մարությանի երդմնակալությունը կկայանա Երևանի քաղաքապետարանում

«Օրենքով արգելված չէ, բայց չեմ կարծում, որ ժամանակ եմ ունենալու», – ասաց Մարությանը։

Հիշեցնենք` դերասան Հայկ Մարությանի կարիերան սկսվել է 1998 թվականին «ՈւՀԱ»–ում, սակայն իսկական ճանաչման նա արժանացել է «Մեր բակը» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Էլ ավելի հայտնի նա դարձել է «Կարգին հաղորդման» շնորհիվ, որտեղ իր գործընկեր Մկրտիչ Արզումանյանի հետ տարբեր դերեր էր կատարում` սկսած երեխաներից ու գյուղացի տղամարդկանցից, ուսուցիչներից ու բժիշկներից մինչև գժեր, թեթևաբարո կանայք., տատիկներ ու քահանաներ։

Հիշեցնենք` 2018թ.–ի սեպտեմբերի 23–ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ:Այսօր` հոկտեմբերի 10–ին, կայացավ Երևանի ավագանու անդրանիկ նիստը։