Ընտրախախտումների մասին հաղորդումներով քրեական գործեր չեն հարուցվի

ՀՀ քննչական կոմիտեն մերժել է ընտրախախտումների 30 դեպքերով քրեական գործերի հարուցումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 23-ին կայացած Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում և դրան հաջորդած օրերին արձանագրված 30 դեպքերով քրեական գործեր չեն հարուցվի։

Երևանի ավագանու թեկնածուներից 6-ը հրաժարվեցին մանդատից. ովքե՞ր են նրանք

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դրանց հարուցումը մերժվել է հանցակազմի ու հանցադեպի բացակայության հիմքերով։

Նախնական քննությունից հետո որոշում է կայացվել քրեական գործեր չհարուցել։

Նշենք, որ 30 դեպքերից 19-ը վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն, 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Հիշեցնենք` 2018թ.–ի սեպտեմբերի 23–ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ: