Նվաճել Ժայռին. Դուեյն Ջոնսոնը հայտնվել է հայ կնոջ «կրունկի տակ»

Լորեն Հաշյանը` առանց կանոնների մարտերի աստղ Դուեյն Ջոնսոնի (կեղծանունը` Ժայռ) կինը, ստիպել է նրան համեղ ճաշ պատրաստել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ժայռ կեղծանունով հայտնի ամերիկացի կինոդերասան Դուեյն Ջոնսոնը հուզիչ լուսանկար է հրապարակել Instagram–ում։ Լուսանկարում նա ճաշ է պատրաստում ամբողջ ընտանիքի համար։

«Լոնդոն, Անգլիա։ Ես մկաններս տաքացրեցի, որպեսզի սկսեմ մարզումը, բայց հանկարծ նամակ ստացա Լորենից, որում նա խնդրում էր ճաշ պատրաստել աղջիկների համար», – գրել է Ջոնսոնը։

 

Նա նշել է, որ իր հերթին առաջարկել է կնոջը գարեջուր գնել, ապա գոգնոցը կապել մարզաշապիկը փոխարեն և սկսել ճաշ պատրաստել։ Արդյունքում նա պատրաստել է BBQ ռիբս։

Գրառումը հավաքել է ավելի քան 2 միլիոն «լայք»։ Բաժանորդները գնահատել են դերասանի հիանալի ճաշակը և ուտելիք պատրաստելու հմտությունը։

Ամերիկացի դերասանն ու նրա կինը երկու դուստր ունեն` երկու տարեկան Ժասմինն ու նորածին Թիանան։ Նրանց հարսանիքը տեղափոխվել է Լորենի երկրորդ հղիության պատճառով։