Տրապիզոնի հայկական միջնադարյան վանքն անմխիթար վիճակում է

Մինչև 1915թ. Սուրբ Ամենափրկիչը եղել է Տրապիզոնի եպիսկոպոսարանը, իսկ 1914-1918 ժամանակահատվածում տեղի ունեցած հրդեհից հետո թողնվել բախտի քմահաճույքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Սուրբ Ամենափրկիչ պատմական հայկական վանական համալիրն անմխիթար վիճակում է հայտնվել: Այս մասին հայտնում է Milliyet պարբերականը։ Այն Տրապիզոնի ողջ տարածքում մինչև մեր օրեր հասած միակ հայկական վանքն է:

Ենթադրվում է, որ համալիրը կառուցվել է 15-րդ դարում։ Որոշ աղբյուրներ վկայում են 1424թ-ինկամ 1421թ․-ին կառուցված լինելու մասին։ Կառույցը գտնվում է Օրթահիսար շրջանի Բոզթեփե գավառում։

Հնդկաստանում հին հայկական եկեղեցին Կանանց ակումբի է վերածվել. ո՞վ է որոշել փրկել այն

Մինչև 1915թ. Սուրբ Ամենափրկիչը եղել է Տրապիզոնի եպիսկոպոսարանը, իսկ 1914-1918 ժամանակահատվածում տեղի ունեցած հրդեհից հետո թողնվել բախտի քմահաճույքին:

Մեր օրերում համալիրից կանգուն է մնացել միայն եկեղեցին, որտեղ պատարագներ են մատուցել։ Այսօր այն տեղի բնակիչներից մեկի մասնավոր սեփականության մասն է կազմում։ Եկեղեցու պատերին այսօր էլ պահպանվել են աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներ, այդ թվում՝ նաև «Վերջին դատաստանի տեսարանը»։ Համալիրի տարածքում նաև բազմաթիվ խաչքարեր կան։

Թուրքիայի Սևծովյան տեխնիկական համալսարանի դասախոս Իսմայիլ Քյոսեն վկայում է, որ այս տարածաշրջանում 100- 200 հայկական եկեղեցիներ ու վանական համալիրներ են եղել, որոնց մեծ մասի տարածքներն այսօր բնակչության մասնավոր սեփականությունն են դարձել։ Նրա կարծիքով՝ այս բոլոր վանքապատկան տարածքները պետականացնելու և եկեղեցիների վերակառուցելու կարիք կա, ինչի համար լուրջ և լայնածավալ աշխատանքներ են անհրաժեշտ։