ՌԱԴԻՈ

Սուրեն Սարգսյան. «Հայկական կողմը պետք է փոփոխություններ մտցնի հայ-ամերիկյան օրակարգում»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի հնարավոր նպատակները:
Sputnik
Սուրեն Սարգսյան. «Հայկական կողմը պետք է փոփոխություններ մտցնի հայ-ամերիկյան օրակարգում»
Կարծում եմ, որ մենք մեծ պոտենցիալ ունենք հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու համար: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Թե՛ տնտեսական ոլորտում, թե՛ քաղաքական ոլորտում մենք համագործակցության մեծ ներուժ ունենք և այցը կարող է օգտակար լինել հենց այս տեսանկյունից»,-մանրամասնեց քաղաքագետը:
Նա հավելեց, որ կարծում է՝ մեր իշխանությունները կարող են բարձրացնել սանկցիաների հետևանքով Հայաստանի կրած վնասների խնդիրը, որովհետև հակաիրանական և հակասիրիական պատժամիջոցները, ըստ Սուրեն Սարգսյանի, հայկական տնտեսության վրա որոշակի ազդեցություն ունեցել են: