Ուժգին պայթյուն է որոտացել Ուկրաինայում. այրվում է ռազմամթերքի պահեստը

Ուկրաինայում` Չեռնիգովի մարզում, ռազմամթերքի պահեստում ուժգին պայթյուններ են որոտացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Չեռնիգովի ռազմական պահեստում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի ծառայությանը։

Միջադեպը տեղի է ունեցել Իչնյա քաղաքի մոտակայքում գիշերվա ժամը երեքի մոտերը։ Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը դեպքի վայր է մեկնել։

Մարզի ամբողջ տարածքում ու Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով սահմանափակող միջոցներ են մտցրել։ 20 կիլոմետր շառավիղի վրա կանգնեցրել են գնացքների ու մեքենաների երթևեկությունը։ Փակ է նաև օդային տարածությունը։ Արտակարգ իրավիճակի վերացման շտաբ է հիմնվել։