ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրություն չունի

Կուսակցությունը, ամեն դեպքում, չի ընդունում դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հիմնավորումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր — Sputnik. Չընդունելով դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հիմնավորումները՝ մեր խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի թեկնածու. այս մասին ասված է ՀՀԿ տարածած  հայտարարության մեջ:

ՀՀԿ–ն հայտարարություն տարածեց

«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «ՀՀԿ» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որում մեկնաբանել էր երեկ ԱԺ–ի կողմից ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի սահմանադրական լինելը, ինչպես նաև հայտնել իրենց կողմից վարչապետին արտահերթ ընտրությունների հետ կապված որևէ խոստում տված չլինելու մասին։