Լազարևների հիշատակին. Զատուլինը Բաբլոյանին առաջարկել է եզակի հարթակ ստեղծել

Անհրաժեշտ է Հայաստանի ու Ռուսաստանի պետական, գիտական, մշակութային ու հասարակական ոլորտներում ավելի անմիջական, ոչ ֆորմալ շփման համար ձևաչափ ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն առաջարկել է ավելի անմիջական, ոչ ֆորմալ շփման համար հայ-ռուսական հարթակ ստեղծել։ Իր առաջարկը Զատուլինը բարձրաձայնել է Երևանում ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ։

ԱԺ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Զատուլինն առաջարկել է ստեղծել «Լազարյան ակումբ»՝ ի պատիվ Ռուսաստանի բարօրության և հայ-ռուսական բարեկամության համար հսկայական գործ կատարած հռչակավոր Լազարյան տոհմի:

Լռությունն անհանգստացնում է. քաղտեխնոլոգը` ՀՀ–ի և ՌԴ–ի «փայլուն» հարաբերությունների մասին

«Նախատեսվում է այն դարձնել Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների միջև նոր ու յուրօրինակ հարթակ, որը կնպաստի տարբեր հարթություններում հայ-ռուսական հասարակական երկխոսությանը, երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային, աշխատանքային, տնտեսական եւ գիտական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը», – նշված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին` ընդգծելով, որ վեհաժողովն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության օրենսդրական ապահովման գործին:

ԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերը Հայաստանում անցկացնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ էր ունեցել նաեւ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը: Օրերս աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի՝ կազմակերպչական հարցերով աշխատանքային խումբը:

Իսկ առաջիկայում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպումը: