Գալստյան. «Հանրապետական կուսակցությունն անընդհատ թուլանում է»
© Sputnik
Իշխանափոխությունից հետո Հայաստանում քաղաքական դաշտի վերադասավորումները դեռ ընթացքի մեջ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
«2 կարևոր զուգահեռ ընթացող քաղաքական գործողություններ են տեղի ունենում քաղաքական դաշտում. մեկը ուժերի ընդհանուր վերադասավորումն է, 2–րդը` առանձին խմբավորումների վերադասավորումը»,– ասում է քաղաքագետը։
Անդրադառնալով երեկ քաղաքական դաշտում մեկնարկած վերադասավորումների նոր ալիքին` Նարեկ Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ–ի դեպքում դա նորություն չէ։ Սկսած մայիսից այդ կուսակցությունը անընդհատ թուլանում է։