Նոր զոհեր քրեաօլիգարխիկ համակարգում. հերթում են Լֆիկ Սամոն և Թոխմախի Մհերը. «Ժամանակ»

Թերթի տվյալներով` նրանց գործերով առաջիկայում «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները մեծ հաշվեհարդար են տեսնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը նոր զոհեր է տալու»: Թերթի տեղեկություններով՝ հերթում են Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն և Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Նրանց գործած ծանր հանցագործությունները հովանավորել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ. տեսանյութ

«Այս գործերով առաջիկայում «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները մեծ հաշվեհարդար են տեսնելու, և եթե նախկինում այդ գործերը Սերժ Սարգսյանն անձամբ իր հովանավորությամբ էր լուծում, այսուհետ նա ոչ մի կերպ չի խառնվում։ Արդյունքում ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից, ու սկսել են կրակել օրինական զենքերը»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ հետախուզում է հայտարարել գործարար Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկի) նկատմամբ։