Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրվեց

Այս պահին դատարանը քննում է Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք առաջադրվեց։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Սամվել Մայրապետյանը ձերբակալված է

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով ։

Սամվել Մայրապետյանն իր մեղքը չի ընդունում։ Այս պահին դատարանը քննում է Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7–ին Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ Սամվել Մայրապետյանը Հատուկ քննչական ծառայությունում է:

Չէր հաղորդվում, թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել գործարարը:

Նշենք, որ Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության սեփականատերն է և ունի մի շարք այլ բիզնեսներ շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է: