Քոչարյանի ընկերներին չեզոքացնելով՝ վերացվում է ընդդիմադրության շղթան. «Ժամանակ»

Թերթի տվյալներով` նրանցից մեկը «Մոսկվա» կինոթատրոնի և «Պարադիզ» ընկերության սեփականատեր Մարտին Ադոյանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 Հոկտեմբեր — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ  իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են լինելու ոչ միայն այն մարդիկ, ովքեր հսկայական կարողություն են կուտակել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, այլ նաև նրանց մտերիմները»:

Սամվել Մայրապետյանը ձերբակալված է

Թերթի դիտարկմամբ` այս մարդիկ դիտարկվում են հակահեղափոխության պոտենցիալ աջակիցներ, որովհետև իրենց կուտակած կարողության պաշտպանությունը և բազմապատկումը հնարավոր են համարում նոր իշխանության տապալման պայմաններում:

«Նրանցից մեկը «Մոսկվա» կինոթատրոնի և «Պարադիզ» ընկերության սեփականատեր Մարտին Ադոյանն է, ով Սամվել Մայրապետյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչն է: Մայրապետյանին և նրա մերձավորներին ու Քոչարյանի մյուս ընկերներին և նրանց մերձավորներին չեզոքացնելով՝ նոր իշխանությունը փորձելու է չեզոքացնել դիմադրության այն շղթան, որը ձևավորվում էր վերջին ամիսներին և շաբաթներին»,-գրում է թերթը:

Հիշեցնենք, որ կիրակի օրը` հոկտեմբերի 7–ին, ՀՔԾ–ն կալանավորել էր գործարար, Հ2 հոռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին։