Ինտերպոլի նախագահը հրաժարական է տվել

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության քարտուղարությունը Մեն Խունվեյից հրաժարականի դիմում է ստացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ինտերպոլի նախագահ Մեն Խունվեյը, որը կասկածվում է Չինաստանում օրենքը խախտելու մեջ, հրաժարական է տվել կազմակերպության ղեկավարի պաշտոնից:

Կորել է Ինտերպոլի ղեկավարը

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ինտերպոլի քարտուղարության հաղորդագրությանը:

«Հոկտեմբերի 7-ին, Լիոնում Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը Ինտերպոլի նախագահ Մեն Խունվեյից անհապաղ կատարմամբ հրաժարականի դիմում է ստացել», — ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ինտերպոլում նաեւ նշել են, որ կազմակերպությունը կգլխավորի կդառնա Հարավային Կորեայից Կիմ Յոնգ Յանգը մինչեւ նոյեմբերի 18-21-ը Դուբայում կայանալիք հանդիպման ժամանակ նոր նախագահ չընտրվի:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ինտերպոլի նախագահը ձերբակալվել է Չինաստանում: Որոշ տեղեկությունների համաձայն, Մեն Խունվեյը կասկածվում է «կիբեր անվտանգության ոլորտում» ինչ-որ մութ գործարքների մեջ:

Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի իշխանությունները նրա անհետացման փաստի առթիվ հետաքննություն էին սկսել: