Հայկ Բաբուխանյան
© Sputnik
Իհարկե, ես տարաձայնություն ունեմ հայտարարություններով հանդես եկած իմ որոշ գործընկերների հետ, սակայն նրանց քայլը մեկնաբանելու կարիք չեմ տեսնում, քանի որ պատգամավորն ազատ է՝ արտահայտելու իր մտքերը: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը:
«Իսկ այն թունոտ մեկնաբանություններն ու հետապնդումները, որ տեսնում ենք սոցիալական ցանցերում՝ ուղղված պատգամավորներին, վտանգավոր պրակտիկա են ձևավորում»,- շեշտեց Բաբուխանյանը:
Նա մեկնաբանեց, որ եթե չհարգվի պատգամավորի իրավունքը՝ արտահայտելու իր քաղաքական տեսակետները, չենք հասնի ճիշտ հանգրվանի: