Հայաստանը հաղթողների շարքում․ ամփոփվել են «ՏԵՖԻ-Համագործակցություն» փառատոնի արդյունքները

Ռուս հայտնի լրագրողներ Արինա Շարապովան ու Անդրեյ Մալախովը անցկացրել են «ՏԵՖԻ-Համագործակցություն» փառատոնի մրցանակաբաշխությունը Ուզբեկստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը հայտնվել է «ՏԵՖԻ-Համագործակցություն-2018» փառատոնի հաղթողների շարքում։ Փառատոնն այս տարի անցկացվել է Տաշքենդում։ Այս մասին հայտնում է Sputnik Ուզբեկստանը։

Մասնավորապես՝ մրցանակի է արժանացել հայկական «Կինոպոետը․ Արտավազդ Փելեշյան» նախագիծը (Հ2  հեռուստաալիք)։

Այս տարի փորձագետների դատին է ներկայացվել 13 աշխատանք 12  ԱՊՀ երկրներից ու մերձավոր արտասահմանից։ Փառատոնին խորագիրն էր․ «Հայրենիքի կերպարը՝ ժամանակը, վայրը, ճակատագիրը»։

Մրցանակաբաշխությունը վարում էին Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ, «Առաջին ալիքի» հաղորդավարուհի Արինա Շարապովան ու Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ, «Ռոսիա-1» ծրագրերի հաղորդավար ու պրոդյուսեր Անդրեյ Մալախովը։

Церемония награждения победителей фестиваля ТЭФИ-Содружество в Ташкенте

Հաղթողների շարքում են հայտնվել նաև նախագծեր Ադրբեջանից, Բելառուսից, Ղրղըզստանից, Ղազախստանից․ Մոլդովայից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Ուկրաինայից։

ՏԵՖԻ-ի 12 հաղթողները կամ Շարապովայի ու Պաշկովի սերը Հայաստանի հանդեպ

Նշենք, որ փառատոնն անցկացվում է 2011 թվականից։ Դրա գլխավոր նպատակը ԱՊՀ երկրների ու մերձավոր արտասահմանի տարածքում միասնական տեղեկատվական տարածքի ձևավորումն է, հեռուստատեսության նորագույն ձեռքբերումների  տարածումն ու հեռուստաընկերությունների և հեռուստատեսության ոլորտի մասնագետների համագործակցությունը։

«ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցույթը անցկացվում է  ամեն տարի ԱՊՀ տարբեր երկրներում։ Դրանում մասնակցում են ԱՊՀ երկրների ու մերձավոր արտասահմանի  առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչները։