ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Եթե դա լիներ ՀՀԿ դիրքորոշումը, խմբակցության ղեկավարը դրա մասին կհայտարարեր»

ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի եթերում պարզաբանում է ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների հայտարարությունների հետ կապված հարցը:
Sputnik
Շարմազանով. «ՀՀԿ տարբեր անդամների հայտարարությունները կուսակցության տեսակետը չեն»

 

Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը և հավելեց.

«Ինչպես նախկինում որոշ հանրապետականներ իրենց կարծիքը փոխել են և այլ կարծիք են արտահայտել, հիմա էլ է նույնը։ Մարդիկ իրենց կարծիքն ունեն»:

Նա նաև շեշտեց, որ չնայած մեծ հարգանք ունի իր բոլոր գործընկերների նկատմամբ, բայց և չի կիսում նրանց լավատեսությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության հանդեպ: