ՀՅԴ–ն արտահերթ ընտրությունների ժամկետը պայմանավորում է մի շարք պարտադիր պայմանների ապահովմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը։
«Եթե մենք ուզում ենք ԱԺ արտահերթ ընտրություններով ոչ թե նոր հարցեր առաջանան, այլ ուղղակի գնանք ներքաղաքական իրավիճակի բովանդակային ու քաղաքական հանգուցալուծման, ապա արտահերթ ընտրությունները պետք է կայանան ԸՕ փոփոխությունից հետո»,– ասաց Սեյրանյանը։
Բացի այդ ՀՅԴ–ն պարտադիր պայման է համարում ոստիկանության ենթակայության փոփոխությունը և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացում հավասար պայմանների ապահովումը։
Բայց եթե քաղաքական ուժերը պայմանավորվածություն ձեռք կբերեն, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, ՀՅԴ–ն դրան չի խոչընդոտի և վարչապետի թեկնածու չի առաջադրի։