ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին:
Ինչպես տեղեկացնում է Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը, ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ կունենա մի շարք պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ: