Քննչական պրոցեսին քաղաքական միջամտություն չի լինի. Փաշինյան

2018թ.–ին ՔԿ- քննել է 19921 քրեական գործ, ինչը նախորդ տարիների ցուցանիշը գերազանցում է 4000-ով։ 1 քննիչը միջինը 46 քրեական գործ է քննում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե՝ մասնագիտական տոնի առթիվ քննիչներին շնորհավորելու համար։

Փաշինյանը հաջողություն մաղթեց Հայաստանում օրինականության ու արդարադատության հաստատման գործում։

Վերջին 5 ամիսներին, վարչապետի խոսքով, քննիչները Հայաստանում աշխատել են շատ մեծ ծանրաբեռնվածությամբ՝ հայտնի իրադարձությունների հետևանքով։

Ինչո՞ւ են խուզարկել Yerevan.today–ը. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

«Քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև բացառված են»,-ասաց Փաշինյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով վարչապետին վստահության համար, ասաց. «ՔԿ ծառայողները լիովին գիտակցում են իրենց պատասխանատվությունը երկրում օրինականության հաստատման գործում»։

Մոտ օրերս լրանում է Քննչական կոմիտեի նախագահի նշանակման ու պաշտոնավարման 100 օրը, ուստի նա որոշ տվյալներ հրապարակեց՝ փաստելով ՔԿ աշխատակիցների ծանրաբեռնվածությունը։

Նրա խոսքով` 2018թ.–ին ՔԿ- քննել է 19921 քրեական գործ, ինչը նախորդ տարիների ցուցանիշը գերազանցում է 4000-ով։ 1 քննիչը միջինը 46 քրեական գործ է քննում։

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն ստեղծվել է 2014թ.-ին և իր աշխատանքը սկսել հոկտեմբերի 8-ին։ Այդ օրն էլ հետագայում հռչակվել է քննչական ծառայողի օր։

ՔԿ առաջին նախագահը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էր, ով հրաժարական տվեց «թավշյա հեղափոխությունից» հետո։ Նրան այդ պաշտոնում փոխարինեց Հայկ Գրիգորյանը։