Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանն այսօր կհանդիպեն

Երեկ ոչ պաշտոնական հանդիպում է եղել։ Կողմերը արձանագրել են, որ կա փոխըմբռնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Այսօր հանդիպելու կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց կառավարության ղեկավարը։

Գագիկ Ծառուկյանը երկրում չէր. այսօր երեկոյան նա արդեն հանդիպումներ է նշանակել

«Այսօր հանդիպելու ենք Ծառուկյանի հետ, կարծում եմ` խոսակցությունը կլինի պաշտոնական և կառուցողական։ Երեկ մենք ոչ պաշտոնական հանդիպում, քննարկում ունեցել ենք ու արձանագրել ենք, որ կա փոխըմբռնում», — նշեց Փաշինյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում վարչապետը տեղեկացրել էր, որ հանդիպում լինելու է ԲՀԿ ներկայացուցիչների հետ, և որ այս պահին համագործակցությունը կարող է լինել միայն ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ։