Մարտական պատրաստվածություն, պետական սահմանի պահպանություն. հայ-ռուսական զորավարժություններ

Զորավարժության հրամանատարն է, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Այսօր մեկնարկել է հայ-ռուսական համատեղ զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սահմանին դրությունը սրվել է, կան կորուստներ. շարունակվում են Շանթ-2018 զորավարժությունները

«Տարբեր մարտատեսակներում խնդիրների լուծման, վճռական գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը ստուգելու, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկությունների ձևավորման նպատակով հոկտեմբերի 8-ից 13-ը «Բաղրամյան» զորավարժադաշտում մեկնարկել է հայ-ռուսական համատեղ զորավարժությունը»,–ասված է հայտարարության մեջ։

Զորավարժության թեման է «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում և վարում»:

Նշվում է, որ զորավարժության հրամանատարն է, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը: