Հայաստանի հավաքականի նոր մարզիչը կողմնորոշվեց ֆուտբոլիստների հարցում. Յուրան վերադառնում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը որոշել է, թե որ ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան Ջիբլարթարի և Մակեդոնիայի հետ հանդիպումների ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 25 ֆուտբոլիստ։

Հայաստանի ազգային հավաքականի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումների ժամանակ, որոնք կկայանան հոկտեմբերի 13-ին և 16-ին, մեր թիմը համապատասխանաբար կմրցի Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ:

Ի՞նչ պատճառով հեռացավ Վարդան Մինասյանը, և ո՞վ կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը

Հոկտեմբերի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է հետևյալ 25 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Անատոլի Այվազով, «Բանանց»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա)

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Յուրա Մովսիսյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել Արաս Օզբիլիսը, Անդրե Չալըշըրը և Հայկ Իշխանյանը: