ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի բանաձևերից մեկը կվերաբերվի չլուծված հակամարտություններին։ Այդ մասին Երևանում համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մեր աշխատանքի ընթացքում կընդունվի վեց բանաձև, որոնցից մեկը կվերաբերվի նման հակամարտություններին», – հայտարարեց նախարարը` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին հարցին։
Բնականաբար, համաժողովի աշխատանքը դրանով չի սահմանափակվի, նշեց Մնացականյանը։ Ֆրանկոֆոնիայի շրջանակում պետք է գտնել համագործակցության նոր միջոցներ։ Եվ այստեղ Հայաստանի նպատակներից մեկը տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնումն է, հատկապես նորարարությունների առումով։
Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովում նախագահության երկու տարիների ընթացքում (2017թ.–ի աշնանից) Հայաստանը ցանկանում է կազմել նախարարների ռեեստր, որոնք պատասխանատու կլինեն թվային տնտեսության համար։
«Բայց այդ ցուցակը կմնա թղթի վրա, եթե մենք ցույց չտանք համագործակցության կոնկրետ արդյունքներ», – ասաց Մնացականյանը։